ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն1 զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Աշխատակազմը բաղկացած է 525 հոգուց
ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին:

 Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի  շնորհիվ այժմ Բարսիս ընկերության  խանութ-սրահների  քանակը հասել է  29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 584 հոգուց: Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը և 2017թ. տվյալներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը:

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն  զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիեքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների  ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի այդ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն  2009 թ.-ին ստաձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO  ապրանքանիշի ներքո:  

Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից:  Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բարսիս-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000մ, և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ
  • Նոր Տուն
  • Kaldo
  • Մերի
  • Arome

ՄԵՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ

78
Կազմակերպություն
ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
ավելին
Kaldo
Squirrel
Fondital
Itap
Thermex
Inventor
Visage
Baldocer
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19 Մարտի 2018
Teorema սեմինար

Մարտի 17-ին տեղի ունեցավ իտալական հանրահայտ  Teorema ապրանքանիշի  և Բարսիս ընկերության կողմից կազմակերպած սեմինար, որին մասնակցում էին բազմաթիվ դիզայներներ: 

ավելին
14 Փետրվարի 2018
Մրցանակաբաշխություն

Բարսիս ընկերությունը  հանրահայտ Zambaiti և Akvarodos ապրանքանիշերի հետ համատեղ հայտարարել էր մրցույթ:

ավելին
06 Փետրվարի 2018
Նոր Տան աշխատակիցների ներդրումը բարեգործական ակցիային

Նոր Տան աշխատակիցների ներդրումը բարեգործական ակցիային

ավելին
Մենք սիրով կպատասխանենք ձեր նամակին
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Հայաստան Երևան, 0026, Արշակունյաց պողոտա 57/2,
Հեռ.: (374 11) 777 000
Ֆաքս: (374 11) 777 000
Թեժ գիծ՝ (374 55) 999 555

 

 

Պարտադիր դաշտ
Սխալ ֆորմատ
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտ
MAIL_SEND