Մշակող՝STUDIO ONE
© ԲԱՐՍԻՍ ՍՊԸ 2023
Ավելի քան 15 տարի է ինչ Բարսիս ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում՝ ՆՈՐ ՏՈՒՆ ապրանքանիշի ներքո: Ունենալով 16 վաճառակետ Հայաստանում՝ այն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: Նոր Տունը զբաղվում է շինանյութի մանրածախ և մեծածախ վաճառքով:
Սպասարկման կենտրոն
՛՛Նոր Տուն՛՛ խանութների ցանցին կից գործող սպասարկման կենտրոնը կատարում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և
հետերաշխիքային սպասարկում՝ շահագործման մեջ գտնվող մոտ 70.000-ից ավել կաթսաների և օդորակիչների համար:
Իրականացնում է նաև շուրջ 1000 ապրանքների տեղադրման ծառայություններ ՝ սանիտարական կերամիկա, կախովի առաստաղներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ և այլն: Սպասարկման կենտրոնին կից գործում է նաև սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ բացի կաթսաներից և օդորակիչներից իրականացվում է ցանցում վաճառվող բոլոր տեսակի էլեկտրամեխանիկական սարքավորումների դիագնոստիկ փորձաքննություն և վերանորոգում:
Քաղաքաշինության նախարարության կողմից Բարսիս ՍՊԸ-ին անժամկետ շնորհվել է էներգետիկ, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման լիցենզիաներ:
