Մշակող՝STUDIO ONE
© ԲԱՐՍԻՍ ՍՊԸ 2021
Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ Բարսիս ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստաձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ: Հաշվի առնելով ժամանակի պահանջները ՝ 2012թ փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը:
Հետագայում Kaldo ապրանքանիշի ներքո շուկայում ներկայացվեցին նաև հետևյալ ապրանքները. Ճկախողովակներ, Կցամասեր, Փականներ, Ֆում, Սիֆոն, Մետաղական լվացարաններ, Ծորակներ, Ցնցուղներ, Պոմպեր, Գործիքներ
Արդեն 2012թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, ինչի մասին վկայում են նույն թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ցուցահանդեսները, որտեղ ավելի մեծացավ հետաքրքրությունը այդ ապրանքանիշի նկատմամբ: KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:
