Բարի Գալուստ

ԲԱՐՍԻՍ

Ստեղծելով արժեքներ
Ստեղծելով արժեքներ

Բարի գալուստ ԲԱՐՍԻՍ

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն ի սկզբանե հայկական շուկա է մտել որպես L’OREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշները։ Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև և նպատակասլաց աշխատանքի արդյունքում այսօր ընկերությունն ունի 32 խանութ-սրահ, համարվում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը, իսկ աշխատակազմը բաղկացած է 700 հոգուց։ Այսօր «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՆՈՐ ՏՈՒՆ, KALDO, MARY և LOREAL ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում։ Այն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, ինչպես նաև մանրածախ և մեծածախ վաճառքով։ KALDO-ն որպես առանձին ապրանքանիշ ստեղծվել է 2009թ.-ին և հանդիսանում է մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների խոշոր արտադրող։ Ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից:  Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «ԲԱՐՍԻՍ»-ը համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: «ԲԱՐՍԻՍ»-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

25

Ոլորտում

17

Երկրից ներմուծում

700

Աշխատակիցներ

32

Խանութ-սրահներ

83

Համաշխարհային բրենդներ

1

Գոհունակ հաճախորդներ

Մեր Թիմը

Հակոբ Մենեմշյան

Գործադիր տնօրեն և հիմնադիր

Գեղամ Բարսեղյան

Կառավարման խորհրդի նախագահ և հիմնադիր

Ժիրայր Բարսեղյան

Կառավարման խորհրդի անդամ և համասեփականատեր

Արմեն Բարսեղյան

Կառավարման խորհրդի անդամ և համասեփականատեր

Լևոն Բարսեղյան

Կառավարման խորհրդի անդամ և համասեփականատեր

Վարդան Բարսեղյան

Կառավարման խորհրդի անդամ և համասեփականատեր

Դավիթ Առաքելյան

Կոմերցիոն տնօրեն

Ալբերտ Մինասյան

Ընդհանուր հարցերով փոխտնօրեն

Ալեքսեյ Ավագյան

Ֆինանսական տնօրեն

Գուրգեն Ղազազյան

Լորեալ Փարիզ դեպարտամենտի տնօրեն

Գեորգի Մինասյան

Գործառնական բաժնի տնօրեն

Յուրիյ Գրիգորյան

Ներմուծման բաժնի ղեկավար

Րաֆֆի Մուրադյան

Գովազդի և հանրային կապերի բաժնի ղեկավար

Ռոբերտ Սարգսյան

Գլխավոր հաշվապահ

Արտյոմ Հակոբյան

Սպասարկման Կենտրոնի Տնօրեն

Աշոտ Դավթյան

Մեծածախ վաճառքի բաժնի տնօրեն

Տիգրան Բադալյան

Պահեստի և լոգիստիկայի տնօրեն

Նշան Բարսեղյան

Տնօրենի տեղակալ անվտանգության գծով

Զառա Գալստյան

ՄՌԿ տնօրեն

Ալեքսան Ավետիկյան

«Նոր Տուն» խանութների ցանցի տնօրեն

Արսեն Մկրտչյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար

Հայկ Անանյան

Պարֆումերիայի մանրամեծածախ բաժնի տնօրեն

Շինանյութի խանութների խոշոր ցանց Հայաստանում

Նոր Տուն

Notification

Շինանյութերի և վերանորոգման ապրանքների խանութների առաջատար ցանցը Հայաստանում՝ ավելի քան 1 միլիոն գոհ հաճախորդով։

Ունենալով 21 վաճառակետ Հայաստանում՝ «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցը մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: «ՆՈՐ ՏՈՒՆ»-ը զբաղվում է շինանյութի մանրածախ և մեծածախ վաճառքով:

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցին կից գործող սպասարկման կենտրոնը կատարում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ շահագործման մեջ գտնվող 70.000-ից ավել կաթսաների և օդորակիչների համար:

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցն իրականացնում է նաև շուրջ 1000 ապրանքների տեղադրման ծառայություններ ՝ սանիտարական կերամիկա, կախովի առաստաղներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ և այլն: Սպասարկման կենտրոնին կից գործում է նաև սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ բացի կաթսաներից և օդորակիչներից իրականացվում է ցանցում վաճառվող բոլոր տեսակի էլեկտրամեխանիկական սարքավորումների դիագնոստիկ փորձաքննություն և վերանորոգում:

Notification

Շինանյութերի և վերանորոգման ապրանքների խանութների առաջատար ցանցը Հայաստանում՝ ավելի քան 1 միլիոն գոհ հաճախորդով։

կայք

Բարձրորակ շինանյութի արտադրություն

Կալդո

Notification

2010 թ.-ին «KALDO» ապրանքանիշն արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստանձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ «KALDO» ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ: Հաշվի առնելով ժամանակի պահանջները ՝ 2012թ. փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը:

Հետագայում «KALDO» ապրանքանիշի ներքո շուկայում ներկայացվեցին նաև հետևյալ ապրանքները՝ ճկախողովակներ, կցամասեր, փականներ, ֆում, սիֆոն, մետաղական լվացարաններ, ծորակներ, ցնցուղներ, պոմպեր, գործիքներ։

2012թ.-ից «KALDO» ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, ինչի մասին վկայում են նույն թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ցուցահանդեսները, որտեղ ավելի մեծացավ հետաքրքրությունն ապրանքանիշի նկատմամբ: 2010 թ.-ի հունիսի 23-ին «KALDO» ապրանքանիշն արժանացավ որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

Notification

2010 թ.-ին «KALDO» ապրանքանիշն արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

կայք

Պարֆումերիայի խանութների խոշոր ցանց

Մերի

Notification

Պարֆումերիայի ոլորտում հայտնի ավելի քան 33 համաշխարհային բրենդների ներմուծողը Հայաստանում

«Մերի» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996 թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում օծանելիքի առաջին խանութ-սրահը Աբովյան 31 հասցեում: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այսօր արդեն գործում է 8 խանութ-սրահ։

Տարիների ընթացքում «Մերի» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց` շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: «Մերի» խանութների ցանցը համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L’Oréal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, S.T. Dupont, Boucheron, Montblanc, Jimmy Choo, Karl Lagerfeld, Lanvin Paris, Coach, Mesauda Milano և այլն:

Notification

Պարֆումերիայի ոլորտում հայտնի ավելի քան 33 համաշխարհային բրենդների ներմուծողը Հայաստանում

կայք

Խնամքի և գեղեցկության համաշխարհային բրենդ

L’Oréal

Notification

Համաշխարհային ճանաչում ունեցող L'Oréal բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը 1998թ.-ից սկսել է աշխատել աշխարհահռչակ L’Oréal ընկերության հետ և հանդիսանում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը զբաղվում է Garnier, L’Oréal Paris և Maybelline NY ապրանքանիշների մանրամեծածախ վաճառքով, ունի ավելի քան 703 վաճառակետ և 35 հոգուց բաղկացած թիմ:

L’Oréal ընկերությունն արտադրում է կոսմետիկայի, օծանելիքի, մաշկի ու մազերի խնամքի միջոցների հայտնի ապրանքանիշներ, ինչպիսիք են` L’Oréal Paris, Garnier, Maybelline New York, Giorgio Armani, Lancôme, Yves Saint Laurent, Biotherm, Valentino, Prada, Maison Margiela:

Ներկայումս ընկերությունն իրականացնում է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Փարիզից։

Notification

Համաշխարհային ճանաչում ունեցող L'Oréal բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

կայք
83

Բրենդներ

Բրենդներ

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն՝ հանդիսանալով 4 խոշոր ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը, ներմուծում է 83-ից ավել շինանյութի, կոսմետիկայի և տնտեսական ապրանքների բրենդներ Հայաստանում։

Նորություններ

Բոլորը

    Թափուր աշխատատեղեր

    work

    Պահեստի աշխատակից

    Address Բարսիս
    Time Լրիվ դրույք

    Հոսքագծի օպերատորի օգնական

    Address Կալդո
    Time Լրիվ դրույք

    Կահույք հավաքող-տեղադրող

    Address Նոր Տուն
    Time Լրիվ դրույք
    Տեսնել Բոլորը